Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Վակխանալիայից` պոռնոգրաֆիա

Վակխանալիայից` պոռնոգրաֆիա
16.03.2023 | 00:59

Պետք չէ իրավագիտության ռահվիրա լինել հասկանալու համար, որ Գևորգ Պետրոսյանին մեղսագրվող արարքն ու դեպքի տեսագրությունը որևէ կապ չունեն իրար հետ։

Ակնհայտ է, որ ոհմակը փորձում է առիթից օգտվելով անհամաչափ պատիժ կիրառել մշտապես սուր, անկոտրում և շիտակ Գևորգի նկատմամբ։
Քաղաքական ճնշումների մախովիկը նոր թափ է ստանում Արցախի հանձնման դեմ ըմբոստացող գործիչների հանդեպ։
Տարիներ առաջ, երբ կամայականություններն ու իրավական բեսպրեդելը նոր էին սկսվում, ես այդ ամենը անվանեցի վակխանալիա։
Իսկ այժմ վակխանալիայից թևակոխում ենք պոռնոգրաֆիա (այս բառը հաստատ ավելի ծանոթ է, քան նախորդը):


Արմեն ԱՇՈՏՅԱՆ

Դիտվել է՝ 7464

Մեկնաբանություններ